5 հազար ամենապայծառ տղաները չվախեցան մեռնել ձեզ համար, իսկ դուք վախենում եք մի ինչ-որ Նիկոլի՞ց

Նրանք չվախեցան ձեզ համար կորցնել կյանքը։

Մի՛ մասնակցեք դավաճանության երթին։

Երբ դեռ նոյեմբերի 1-ին Մոսկվայում ինձ ասում էին, որ Նիկոլը հանձնելու է Արցախը և ստորագրելու է կապիտուլյացիայի փաստաթուղթը, ես կռիվ էի տալիս, ես ասում էի՝ նա դեմագոգ է, պոպուլիստ է, ստոր է, բայց դավաճան չի: Սխալվեցի: Նիկոլը դավաճան է:

Եթե 2 տարի առաջ մեկը ինձ ասեր, որ իր գլխավորած երթին մասնակցելու համար Նիկոլը վարչական ռեսուրսի ամենակեղտոտ օգտագործմամբ, մարդկանց աշխատանքից հանելու սպառնալիքով, իր գրպանի եղկելի օլիգարխների մասնակցությամբ կփորձի ապահովել մարդկանց ներկայությունը`կրկին կասեի հնարավոր չի:  Սխալվեցի: Ողջ պետական  համակարգին հրահանգ է տրված մարդկանց բերման ենթարկել Եռաբլուր՝ Նիկոլի երթին:

Ուժային կառույցներին հրահանգ է տրված քաղաքացիական հագուստներով մասնակցել երթին, ուսուցիչներին, բժիշկներին, մարզպետարաններին, համայնքապետարաննարին, բոլորին-բոլորին  սպառնալիքով բերման են ենթարկելու:

Ինձ տասնյակ մարդիկ են դիմել, որոնց սպառնացել են չգնալու դեպքում ազատել աշխատանքից:

Հիմա դիմում եմ այդ մարդկանց:

Եթե չեք ուզում գնալ` մի՛ գնացեք: Մի՛ վախեցեք: Նիկոլը ձեզ ոչինչ չի կարող անել:  Որովհետև Նիկոլը այլևս ոչինչ է:

5 հազար ամենապայծառ տղաները չվախեցան մեռնել ձեզ համար, իսկ դուք վախենում եք մի ինչ-որ Նիկոլի՞ց:

Նիկոլի հետ երթի գնալով դուք դառնում եք իր  դավաճանության մեղսակիցը, ինքը ուզո՛ւմ է ձեզ ևս դարձնել իր դավաճանության, պայծառ այդ տղաների սպանության մասնակիցը: Նա ուզո՛ւմ է, որ դուք իր հետ միասին կիսեք իր դավաճանության և մեղքի խարանը:

Եվ ո՛վ այսօր կքայլի դավաճանի հետևից` նա կդառնա 5 հազար տղաների սպանության ու հանձնված հայրենիքի մեղսակիցը:

Մի՛ վախեցեք, մերժե՛ք դավաճանին: Հիշեք` սատանայի հետևից գնում եմ միայն դժոխք:

Միայն Նիկոլի հետևից չգնալով դուք կհարգեք անմեղ զոհերի հիշատակը։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից