«Հին ռուսական զենքը, որը դեռ ունակ է կործանել աշխարհը». The National Interest

Ամերիկյան The National Interest ամսագիրն անվանել է այն «հին» ռուսական զենքը, որը «դեռ կարող է ոչնչացնել աշխարհը»։ Աղբյուրը նշում է՝ անցյալ դարի կեսերին մշակված «ՏՈՒ-95 ՄՍ» չորս շարժիչով ռմբակոծիչն անընդհատ արդիականացվում է և շարունակում է մնալ Ռուսաստանի միջուկային եռյակի օդային բաղադրիչի հիմնական տարրը:

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ «ՏՈՒ-95»-ը շարունակում է մնալ օդատիեզերական ուժերի ծառայության մեջ գործող ամենահին մոդելներից մեկը և աշխարհում միակ պտուտակավոր ռմբակոծիչը, որն այժմ էլ օգտագործվում է բանակի կողմից:

Այն մշակվել է 1950-ականներին, երբ Խորհրդային Միությանն անհրաժեշտ էր մարտական մեքենա, որն ունակ կլիներ թիրախներ խոցել Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում: Պտուտակային շարժիչների ընտրությունը կապված է այդ ժամանակի ռեակտիվ շարժիչների վառելիքի չափազանց արագ այրման հետ:

Հոդվածագիրն ընդգծում է նաև, որ արդիականացման արդյունքում ռմբակոծիչը կարողացել է օգտագործել նորագույն «Խ-101» թևավոր հրթիռներ, որոնք ունակ են թռիչքի ընթացքում փոխել թիրախը:

Ամսագիրը նշել է, որ այս մարտական սարքը, ինչպես նպատակաուղղված նմանատիպ ամերիկյան «Բ-52» ինքնաթիռը, նույնպես մշակվել է 1950-ականներին, «թոշակի գնալու նպատակներ չունի»:

Այնուամենայնիվ, «ՏՈՒ-95»-ի մեծ մասը, ի տարբերություն «Բ-52»-ի, արտադրվել է արդեն 1980-ականներին`ավելի վաղ մոդելների արդիականացման անհնարինության պատճառով: Ուստի, ՆԱՏՕ-ի որոշ ինքնաթիռների համեմատությամբ դրանք կարելի է համարել համեմատաբար երիտասարդ:

Աղբյուրը՝ Թերթ.am