«Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին, «Արժանապատվության երթ» կիրականացնի (տեսանյութ)

«Հայրենիքի փրկության շարժումը» տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Թումոյի այգու մոտից կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  «Արժանապատվության երթը»:

«Միացի՛ր քո ժողովրդին, պահանջիր դավաճանի հրաժարականը, միասին մենք կփրկենք մեր հայրենիքը»,- նշվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վերջին օրերին Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության բազմաթիվ ակցիաներ են տեղի ունենում: Փաշինյանի հրաժարականի պահանջին 7 մարզից միացել է 31 համայնք և ավելի քան 250 գյուղ: