Անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մարտական դիրքերի անձնակազմի հետ. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ը:  Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։