Ինձ է դիմել Նիկոլի թիմից մի բարձրաստիճան պաշտոնյա և փորձել է սկզբունքային համաձայնություն ձեռք բերել Նիկոլի հրաժարականից հետո հարուցվելիք կոնկրետ քրեական գործերով իր պաշտպանությունը ստանձնելու հարցում․ փաստաբան

Պատրաստվում են!!!

Այսօր, միջնորդավորված եղանակով ինձ է դիմել Նիկոլի թիմից մի բարձրաստիճան պաշտոնյա և փորձել է սկզբունքային համաձայնություն ձեռք բերել Նիկոլի հրաժարականից հետո հարուցվելիք կոնկրետ քրեական գործերով իր պաշտպանությունը ստանձնելու հարցում։

Մերժել եմ!!!

Մերժել եմ ու մտածում եմ, թե արդյո՞ք երբ ժամանակը գա, լուրջ երկընտրանք չի՞ առաջանա գործընկերներիս մոտ` ՀՀ քաղաքացու (թեկուզև՝ բովանդակությամբ իրենցքայլական աղբ) որակյալ պաշտպանություն ստանալու իրավունքի ու մեր՝ այս մղձավանջի մեղավորներին որպես հայի վերաբերմունքի միջև…

Փաստաբան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից։