ԱՀ նախագահը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած հայրենակիցների հետ․ Վ․ Պողոսյան

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:

Երկրի ղեկավարը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած հայրենակիցների հետ, ընդգծել, որ երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունները պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը»,- գրել է Պողոսյանը: