Մեծ Թաղլար գյուղն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․@Wargonzo

@Wargonzo– ի աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի գրոհային ջոկատին, այնուամենայնիվ, հաջողվել է գրավել Հադրութի շրջանի գյուղերից մեկը։ Այլ բնակավայրերի համար այս պահին մարտերը շարունակվում են։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Բաքուն խնդիր է դրել մինչև առավոտ գրավել նաև Խծաբերդ գյուղը։  Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ռուս խաղաղապահներից պահանջել են լքել մարտական գործողությունների վայրը Հադրութի շրջանում՝ «զոհերից խուսափելու նպատակով»։  Այնուհետև նրանք հայտնել են, որ գրոհայինները նպատակադրված են մինչև լուսաբաց գրավել նաև Խծաբերդը՝ անտեսելով այն հանգամանքը, որ տեղում են գտնվում ՌԴ խաղաղապահ զորամասի ներկայացուցիչները։