Ազգի և ժողովրդի երկխոսությունը

-Ժողովուրդ, քոնն է՞ իշխանությունը.

-Հա՛, իմն ա իշխանությունը, բա ո՜նց.

-Իշխանությունը ծախեց հողերը, ուրեմն այդ դու՞ էիր փաստորեն դավաճանը, դու՞ էիր, որ 5000 զավակներիդ մտածված մահվան ուղարկեցիր, հազարավորների էլ գերության:

-Էս ի՞նչ ես ասում, չէ՜ այ ախպեր, ո՞վ ա ասում, ծախողի մերը…, ես ո՞նց կարայի տենց բան անել, հո ես դավաճան անաստված չեմ.

-նիկոլն ասում է՝ ես չեմ իշխանությունը, այլ ժողովուրդն է, ու թաքնվում է քո անվան տակ: Գիտակցու՞մ ես, հենց քո անվան տակ, ժողովուրդ, թքած ունենալով, կտտանքների ենթարկվող քո գերի զավակների վրա, որդեկորուս ընտանիքների վրա, որբացած երեխաների վրա, քո Հայրենիքի վրա, առհասարակ:

Գիտեմ, սիրելի ժողովուրդ, դու ինքնախաբեությունից չես բեզարում, երբեք, բայց փորձիր կենտրոնանալ ու մի հարցի միայն պատասխանել. ում կողքին ես, քո զավակներին ազգադավ գործարքի համար զոհած նեռի՞, թե քո օջախի լույս՝ զավակների:

 

Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyanֆեյսբուքյան էջից։