Արցախի ղեկավարները տեղյա՞կ են, որ Նիկոլը 5 միլիարդով Արցախը ծախեց Ալիևին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն է։

5000-ից ավելի զոհեր, բազմաթիվ անհետ կորածներ ու ռազմագերիներ, որոնց թիվը մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվում, և չնայած մեր հսկայական կորուստներին, չնայած նրան, որ հայ զինվորը մինչև վերջ կռվել է հանուն հայրենիքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի խայտառակ համաձայնագիր, որով Արցախի 80%-ը հանձնվեց Ադրբեջանին:

Արդյո՞ք Արցախի ղեկավարությունը տեղեկացված է եղել այս խայտառակ փաստաթղթի բովանդակությանը, արդյո՞ք տվել է իր համաձայնությունը այդ փաստաթղթին, որով Շուշին, Հադրութը, Քարվաճառն ու բազմաթիվ այլ բնակավայրեր առանց կրակոցի հանձնվեցին թշնամուն։

Արցախում համարո՞ւմ են, որ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել պետական հանցագործություն, դավաճանություն՝ Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։