Հայկական կողմին փոխանցված գերիները Երևանի զինվորական հոսպիտալում են․ մեկը մահացած է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից գերեվարված 3 քաղաքացիական անձ այս պահին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են։ Նույն տեղեկություններով՝ զինհոսպիտալ է տեղափոխվել նաև մեկ տղամարդու դի։

Ըստ աղբյուրի՝ գերեվարված անձինք են երեք տղամարդ և մեկ կին։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։