Հրաժարական չի տալու, որովհետև բոլորը մեղավոր են կամ հիմար՝ բացի իրենից

Մի կերպ լսեցի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հերթական ուղերձը։ Իրականում չեմ դադարի զարմանալ, թե որքան մարդ պիտի ունենա իր մեջ համառություն ու կտրված լինի իրականությունից, որ նստի տեսախցիկի առջև և կրկին փորձի արդարանալ իր խայտառակ պարտության համար։

Դե լավ, ահա հիմնական երեք դրույթները, որոնք, ըստ էության, գլխավոր ուղերձներն էին։

  1. Բոլորն անխտիր մեղավոր են՝ բացի իրենից։
  2. Բոլորը հիմար են՝ բացի իրենից։
  3. Հրաժարական չի տալու, որովհետև բոլորը մեղավոր են կամ հիմար՝ բացի իրենից։

Ես համոզված եմ, որ այս ելույթից հետո մարդկանց թիվն այսօրվա հանրահավաքին նվազագույնը կրկնապատկվելու է, քանզի այն, ինչ լսեցինք, ուղղակի ստիպում է մարդկանց իրար գալ։

Համոզված եմ, որ արդեն բոլորի համար անհերքելի է այն, որ Նիկոլ Փաշինյանի` շուտափույթ իշխանությունից հեռանալն այլևս Հայաստանի և Արցախի անվտանգ գոյութան խնդիր է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից