Լավրովը և Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրույցը կայացել է միջազգային արդի հարցերի լայն շրջանակի շուրջ: Քննարկվել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի համակարգի արձագանքմանը վերաբերող հարցեր:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զրուցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳ ղեկավարը կարծիքներ են փոխանակել նաև Եմենում, Լիբիայում, ընդհանուր Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերաբերյալ: