Ալիևին պարտվել է Հայաստանի պետական իշխանությունը․ Սամվել Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատերազմում հաղթում կամ պարտվում են պետությունները, ոչ թե ժողովուրդները. Ալիևին պարտվել է Հայաստանի պետական իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի և իմքայլական որոշ պատգամավորների կողմից այս օրերին փորձ է արվում շրջանառել մոլորեցնող հետևյալ թեզը.«Մենք հողեր չենք տվել, այդ հողերը հակառակորդը գրավել է պատերազմի արդյունքում»:

Այսինքն, ցանկանում են ժողովրդի ուղեղը լցնել հետևյալ միտքը.

Ա.) Մենք դավաճաններ չենք, ո՞րն է մեր մեղքը:

Բ.) Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը կորցրել է բանակն ինքը կամ ժողովուրդն ինքը, մենք ի՞նչ անենք: Ավելի մեծ հիմարություն անհնար է երևակայել: Ինչու՞: Որովհետև նախ, զիջված տարածքների ահագին մասը` Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանները Ադրբեջանին հանձնվել է Փաշինյանի միանձնյա գիշերային քաղաքական որոշմամբ և ոչ թե ռազմական ճանապարհով ու հետո, պատերազմում հաղթում կամ պարտվում է պետությունը, ոչ թե ժողովուրդը, ինչպես սրիկայաբար շարունակում է խաբել Փաշինյանը: Իսկ  պատերազմի ընթացքում ու դրանից առաջ պետության ղեկին, գերագույն գլխավոր հրամանատարի դերում հենց ինքն է եղել, իսկ քաղաքական իշխանության դերում` իր թիմը: Հետևաբար, հաղթանակի էլ, պարտության էլ տերը պահի քաղաքական իշխանությունն է: Պատմությունը` վկա:

Կարդացեք նաև Սամվել Ֆարմանյան. «Վարչապետի սենյակում նստելն ու կառավարական կեցավայրում ապրելը իշխանություն լինել չէ, Փաշինյանին ժողովուրդն իր մտքից արդեն դուրս է գրել» «Իր երկու ֆունկցիաներն էլ ակադեմիական ճշգրտությամբ տապալած Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում»․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում ոստիկանությունն այցելել է կառավարության վարած քաղաքականությունը քննադատող երկու անկախ հեռուստաալիքներ. միջազգային մամուլ։

Իսկ եթե Փաշինյանն ու իր թիմակիցները այդ թեզով ցանկանում են ժողովրդին հասկացնել, որ իրենք այնքան անմեղսունակ ու անպատասխանատու են, որ ի սկզբանե պետք չէր իրենց հետ հաղթանակի հույս կապել կամ իրենցից որևէ սպասելիք ունենալ, ապա դա արդեն գովելի ինքնախոստովանություն է: Պատերազմում հաղթում կամ պարտվում են պետությունները, ոչ թե ժողովուրդները: Պատերազմում հաղթում կամ պարտվում են պետական իշխանությունները: Հետևաբար, հայ ժողովուրդը ադրբեջանցի ժողովրդին չի պարտվել: Մեր զինվորը ադրբեջանցի զինվորին չի պարտվել: Մեր բանակը ադրբեջանական բանակին չի պարտվել: Ալիևին պարտվել է Հայաստանի պետական իշխանությունը: Պարտությունն ունի մեկ անուն ազգանուն և դա Նիկոլ Վովայի Փաշինյան է»: