«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

– Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:
«Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ, քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։

«Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»։