Մեր Հայրենիքի անվտանգության հեռանկարն անկախությունից ի վեր երբեք այսքան մշուշապատ չի եղել

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի։ Պատկերավոր ասած, սա նշանակում է, որ Հայաստանի՝ որպես պետության դարպասները, ըստ էության, անպաշտպան են և դրանք գրեթե ազատորեն, ըստ սեփական հայեցողության կարող է բացել և փակել թշնամին։

Մեր Հայրենիքի անվտանգության հեռանկարն անկախությունից ի վեր երբեք այսքան մշուշապատ չի եղել, ինչի առաջնային մեղավորը միայն ստի ու ատելության ջատագով և ցավալի պարտության խորհրդանիշ վարչախումբն է, որն ունակ չէ ընդունելի կերպով արձագանքել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի առջև համարյա յուրաքանչյուր օր ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին։

#խեղկատակը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից