Ինչի՞ն է սպասում իշխանությունը, դեկտեմբերի 24-ի՞ն, որ Ալիևի ծննդյան օրը Սյունիքը և Զանգեզուրը նվիրի (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է Ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց. «Պատմությունը ուսումնասիրելու է բոլոր այն դեպքերը, թե ինչո՞ւ հատկապես Ադրբեջանի դրոշի օրը ստորագրվեց կապիտուլացիայի խայտառակ փաստաթուղթը: Ինչո՞ւ Մոնթեի ծննդյան օրը փակվեցին Քարվաճառի դարպասները:  Պատմական փաստ է, որ Ադրբեջանի համար նշանակալի բոլոր օրերին ու տոներին Նիկոլ Փաշինյանը գնաց ցավոտ փողխզիջումներին: Ինչի՞ն է հիմա սպասում իշխանությունը, խորհրդարանական խմբակցությունը, ինչի՞ն, դեկտեմբերի 24-ի՞ն, որ Ալիևի ծննդյան տոնին էլ կարմիր ժապավենը վրան Սյունիքը ու Զանգեզուրը նվիրի Ալիևին: Դրա՞ն եք սպասում»:

Մանրամասները՝ տեսանյութում