Սորոսականները ՀՀ-ում կարող են կատարել ծանր հանցագործություններ և մնալ անպատիժ, իսկ այդ հանցանքները բացահայտողները ենթարկվում են հետապնդումների. «ՎԵՏՕ»

«ՎԵՏՕ» շարժումը հայտարարություն է տարածել.

«Այս խայտառակ քաղաքական բռնաճնշումներն իրականացվում են այն պարագայում, երբ նույն «ՎԵՏՕ» շարժումն ամիսներ շարունակ բարձրաձայնում է սորոսականների կողմից իրականացված ապօրինությունների մասին, հաղորդումներ է ներկայացնում նրանց կողմից կատարած ծանր հանցագործությունների վերաբերյալ, սակայն իրավապահ մարմիններն անհաղորդ են մնում։

Այսպիսով, ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ սորոսականները Հայաստանում վայելում են իշխանության բարձր հովանավորությունը. նրանք կարող են կատարել ծանր հանցագործություններ և մնալ անպատիժ, իսկ այն մարդիկ, ովքեր բացահայտում են օլիգարխ Սորոսի վարձկանների հակապետական գործունեությունն ու կատարած հանցանքները՝ ենթարկվում են քաղաքական հետապնդումների և հալածանքների»,- նշված է հայտարարության մեջ։