Կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Երվանդ Երզնկյանը։

Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը վարպետի տուն-թանգարանի հիմնադիր տնօրենն էր: Մեծ է նրա ավանդը Փարաջանովի թանգարանի հիմնադրման ու կայացման հարցում։ Նա տաղանդավոր լուսանկարիչ էր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ երկրներում։ Զավեն Սարգսյանը ծնվել է 1947թ.։