Արցախի նախագահի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: