Սյունիքն է Հայաստանի վերածննդի Ալֆան և Օմեգան, Սյունիքն է մեր Հայրենիքի վերածննդի աշխարհագրական աստվածը
Սյունիքը՝ սա է աշխարհագրական այն հյուսվածքը, որով անխափան հոսող Հայաստանի կենսական ավիշը պետք է ապահովի ցավալիորեն կրկին սաղմնային վիճակ ետ շպրտված մեր Հայրենիքի վերածնունդը և ամրացումը։
Սյունիքը՝ սա է լեռնային այն փրկության կղզին, որին խարսխված, Հայաստանի ցավալիորեն խոցված, բայց չխորտակված նավատորմիղը նորոգությունից հետո պետք է սկսի իր հաղթական նավարկությունը մեր Հայրենիքի արշիպելագում։
Սյունիքն է Հայաստանի վերածննդի Ալֆան և Օմեգան, Սյունիքն է մեր Հայրենիքի վերածննդի աշխարհագրական աստվածը։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից