Անդրանիկ Փիլոյանը՝ ԱԻ նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆելիքս Ցոլակյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԻ նախարար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը։