Փաշինյանի «հիբրիդային պատերազմը». հանձնելով «սեփական Արցախը»՝ Երևանի և Ստեփանակերտի ստախոսները մեղքը գցում են Ռուսաստանի վրա. ինչո՞ւ

Արցախի պատերազմում դավաճանության և ծանր պարտության հաջորդ օրը որոշ «առաջադեմ» հայեր սկսել են բավականին բնութագրական առասպելներ շարադրել այս պատերազմի մասին, պահին միանգամայն համահունչ, հայկական ամերիկամետ վիկտիմության ոգով: Պարզվում է, որ Ռուսաստանը մեղավոր է Հայաստանի պարտության մեջ: Արցախի արտգործնախարարի խորհրդականի պաշտոնից հեռացած Հրաչյա Արզումանյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ մեղադրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ դիտավորյալ ազգային դավաճանության մեջ: Միաժամանակ Արզումանյանը «ամբողջ սրտով» հերթական քարը նետեց Ռուսաստանի կողմ: «Կատարվածը դավադրության կրկնություն է, – գրում է Արզումանյանը, – Աթաթուրքի Թուրքիայի և Լենինյան Ռուսաստանի միջև: Այն ժամանակ մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, այս օրերին՝ Պուտինի և Էրդողանի դավադրության արդյունքում՝ Արցախը»:

Հրաչյա Արզումանյան, 1920-21 թվականներին արդյո՞ք մենք տիրում էինք Արևմտյան Հայաստանին: Ոչ։ Իրական, չհորինված հայերը 1920-ին չկարողացան թուրքերից հետ նվաճել Անտանտայի կողմից Հայաստանի Հանրապետությանը «նվիրաբերած» «Արևմտյան Հայաստանը» կարճատև պատերազմում, որն ավարտվել է Հայաստանի համար ծանր Ալեքսանդրապոլի խաղաղությամբ: Այսինքն՝ Արզումանյանը բառացիորեն պնդում է, որ Լենինի շնորհիվ հայերը կորցրեցին այն, ինչը իրենց չէր պատկանում, բայց չէր պատկանում նաև Խորհրդային Ռուսաստանին: Ո՛չ, հասկանալի է. հրեա բոլշևիկները մասնակից էին դրան, բայց նախկին խորհրդականի համար նվաստացուցիչ է փորձել զուգահեռներ անցկացնել 1920թ. և 2020թ. մինչև: Ալեքսանդրապոլի խաղաղությունը ուներ դրույթ՝ Հայաստանի երկաթուղիների և հաղորդակցման այլ ուղիների նկատմամբ Թուրքիայի վերահսկողության վերաբերյալ, ակնհայտորեն՝ բոլշևիկյան կեղծ-Ադրբեջանի հետ Թուրքիայի կապի համար: 2020թ. նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որպես իններորդ պարբերություն, սահմանում է Հայաստանի պարտավորությունը ապագայում կառուցվելիք կովկասյան թաթարների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ և, պետք է հասկանալ, Թուրքիայի հետ: Համաձայն 1920թ. Ալեքսանդրապոլի խաղաղության, Հայաստանը ճանաչել է Նախիջևանի հանդեպ թուրքական պրոտեկտորատը: Հայաստանը կորցրել է նաև Կարսի մարզը, որը Թուրքիայից ազատագրվել է 1878-ին Ռուսաստանի ցար Ալեքսանդր Երկրորդի կողմից, և Սուրմալուի գավառը`Արարատ լեռան հետ, որը 1828-ին Նիկոլայ I ցարը ազատագրել էր Իրանից:

Քեմալական (բայց կրկին երիտթուրքական, ֆաշիստական) Թուրքիային օգնելու հարցը, այո, կար և պնդումները Լենինի, Տրոցկու և Ստալինի նկատմամբ հասկանալի են: Բայց մնացածն անհեթեթություն է Հրաչյա Արզումանյանի և իր նման «վերլուծաբանների» կողմից: Նույնը և Արցախի հարցում: Մի՞թե Հայաստանը 2020-ին ունեցել է Արցախ: Իրավաբանորեն՝ ոչ, կամ, ասենք այսպես, «ոչ այնքան»: Պաշտոնապես Հայաստանը, ինչպես և պաշտոնական Բաքուն, Արցախին նայում էր որպես «օտար» հայերով բնակեցված գավառ, որն իրեն հռչակել է որպես մեկ այլ հայկական պետություն: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի տիրապետումը, նոր լեզվով ասած, կրում էր «հիբրիդային բնույթ», և, համապատասխանաբար, Հայաստանի կողմից 2020 թվականի աշնանային պատերազմը ի սկզբանե ձեռք է  բերել հիբրիդային բնույթ: Դա է այս պատերազմի և դրա արդյունքի ի սզկբանե անորոշ բնույթի պատճառը: Հայաստանը Արցախի համար պայքարել է «հիբրիդային» եղանակով, իսկ կովկասյան թաթարներն ու Թուրքիան՝ իրականորեն: Եվ տարօրինակ կերպ էր պայքարում. հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ այդպես էլ չեն զորակոչվել զինկոմիսարիատների կողմից…

Հայաստանը պաշտոնապես չի տիրացել Արցախին և չի հռչակել դրա աննեքսիան պատերազմի մեկնարկի հաջորդ օրը: Նման արարքը ցույց կտար առաջիկա պայքարի վճռական բնույթը: Իրականում ամեն ինչ դանդաղ, ծուռ և անորոշ ստացվեց: Հայ ժողովուրդը իրեն ամբողջովին չտվեց այս պատերազմին, այստեղից էլ՝ պարտությունը: Փաշինյանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին ՀԱՊԿ-ի միջոցով, կամ՝ չի ասել, որ իրականացվում է ագրեսիան հենց Հայաստանի դեմ, և ՌԴ պարտավոր է գալ օգնության, իսկ Արցախում գտնվող հայ զինվորականները հանդես էին գալիս Ռուսաստանի ընկալմամբ՝ Արցախի համար իրենց հիբրիդային պատերազմին հիբրիդային մասնակցության տարբերակներով: Փաշինյանը խոստացել էր պայքարել «մինչև արյան վերջին կաթիլը»: Մինչդեռ գործնականում «հիբրիդային պատերազմի» շրջանակներում Հայաստանի հիմնական ռազմական ուժերը և պահեստազորայինները այդպես էլ չեն ներգրավվել պատերազմի մեջ: Զորահավաքը չի կայացել։ Ռազմական դրությունը կեղծ բնույթ ստացավ։ Այդ դեպքում ի՞նչ պահանջներ կարող է ներկայացնել Արզումանյանը Ռուսաստանին, Պուտինին, Էրդողանին և այլոց, բայց միայն ոչ ինքն իրեն: Արցախն ինքնին բնական ամրոց է: Քաղաքներն ու գյուղերը այս բնածին ամրոցի սահմաններում կարող են դառնալ արհեստական ​​ամրոցներ: Ինչո՞ւ 2020թ. աշնանային հայ-թուրքական պատերազմը չտվեց Վուկովարի, Գրոզնիի, Սամաշկիի կամ Բամուտի օրինակներին նման օրինակներ: Ինչո՞ւ թուրքերը գրեթե ամբողջ Շուշին ստացան քաղաքից փախած հայ բնակչության ունեցվածքով լի տներով և բնակարաններով: Ի վերջո, բնակեցված տարածքներում համառ մերձամարտերը չեզոքացնելու էին հակառակորդի օդային գերիշխանությունը, իսկ մարտերի ընթացքում թշնամու կողմից ոչնչացված տները արտասահմանյան լրատվամիջոցների համար կստեղծեին մարդասիրական աղետի հստակ պատկեր: Եվ սրանով դեռ Փաշինյանին, ինչպես նաև Արայիկ Հարությունյանին և Հրաչյա Արզումանյանին ուղղված հարցադրումները չեն ավարտվում։

2020 թվականի նոյեմբերի 12-ին ԱրմԻնֆո-ն հրապարակեց ոմն Դավիթ Ստեփանյանի հոդվածը`«Ռուսաստանի ռազմավարական պատանդները» վերնագրով: Ըստ Ստեփանյանի, «ռազմավարական պատանդները» ոչ թե Արցախ մտնող ռուսական ռազմական զորախումբն է, ավելի ճիշտ`այն, ինչ մնացել է Արցախից` «թուրքերի» կողմից տարածքները գրավելուց հետո, այնտեղ հայերին պաշտպանելու համար, այլ Հայաստանի և Արցախի հայերը: Ստեփանյանը կատարվածը որակում է «հիբրիդային պատերազմ» Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Ո՞ւմ դեմ՝ իրար դեմ: Իհարկե, իր ըմբռնումով ՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Բայց արդյո՞ք պայմանագրի ստորագրումը Փաշինյանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին (նույնիսկ պատերազմի ընթացքում՝ արդեն սկսված պատերազմի ընթացքում) Հայաստանի կողմից  չճանաչված ԼՂՀ-Արցախի Հանրապետության փոխարեն, Երևանի կողմից անցած պատերազմի «հիբրիդային» բնույթի վկայությունը չէ: Սկսելու համար, Ստեփանյանը պետք է հասկանա, թե իրականում որտեղ և ում կողմից տեղի ունեցել «հիբրիդային պատերազմը»: Ստեփանյանն իր հոդվածում սուտ է ասում, որ ռազմական գործողությունների սկիզբը, ինչպես նաև իրենց նախորդած «թուրքերի» ուժերի կենտրոնացումը Արցախի դեմ, իբր գաղտնիք էին Հայաստանի ղեկավարության և անձամբ Փաշինյանի համար, բայց դրանք, իբր, լավ հայտնի էին Մոսկվայում: Կարո՞ղ է գաղտնիք լինել, թե ինչի մասին Ալիևը բացահայտ խոսեց ՄԱԿ-ում ՝ 2020-ի սեպտեմբերին: Բոլորը գիտեին ամռան վերջին ռազմական լարվածության աճի և առճակատման սպառնալիքի մասին, և հենց՝ Երևանում գիտեին… Ստեփանյանը ստում է, երբ պնդում է, որ «Ռուսաստանին պետք կգար մեկ զանգ Բաքվին կամ Անկարային` ոչ մի տարբերություն, դադարեցնելու արյունահեղությունը»: Բայց այստեղ խնդիրն այն է, որ 1991 թվականից հետո (և նույնիսկ մի փոքր շուտ) Մոսկվայից «մեկ զանգով» Անդրկովկասում գործերն ընդհանրապես չեն լուծվում: Օրինակ՝ 2008-ին միանգամից հնարավոր չէր կանգնեցնել Սաակաշվիլուն «մեկ զանգով» կամ նույնիսկ «զանգերի շարքով»: Արդյո՞ք ինքը՝ Փաշինյանը, հեռախոսով հետևել է Պուտինի խորհուրդներին (ցուցումներին): Ակնհայտ է, որ ոչ, քանի որ ինքը՝ Փաշինյանը, հրապարակավ դեմ է արտահայտվել «Մոսկվայում կոշիկներ լիզելուն»: Եվ, եթե Պուտինը հեռախոսազանգով չի առաջնորդել իրեն՝ Փաշինյանին, ապա ինչո՞ւ ստել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը «Պուտինի զանգով» «պարտավոր է» լքել տարածաշրջանը: Կամ գուցե՞ Էրդողանին հարկավոր էր զանգահարել ՆԱՏՕի շտաբից, այ Ստեփանյան: Եվ, ինչպես այժմ հայտնի է դարձել, սկզբում Փաշինյանը հրաժարվեց Ռուսաստանի օգնությունից և կանչեց իր «գործընկերներին» ԱՄՆ-ում և Եվրոպայում: Միգուցե Արզումանյանը և Ստեփանյանը, նրանց նման այլ արևմտամետ «գործիչներ», աշխարհին պատմեն այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրամիությունը «օգնեցին» Արցախին:

Ես Ռուսաստանին մեղադրելու կամ արդարացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Եվ՝ Իրանին: Բայց մենք այլևս շքեղություն չունենք ուրիշներին մեղադրելու, որ Հայաստանն առաջնորդվել և առաջնորդվում է ազգի դավաճանի կողմից:

Սերգեյ Շաքարյանց