Արցախի նախագահի ընտանիքը վերադարձել է Ստեփանակերտ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ իր ընտանիքն այսօր վերադարձել է Ստեփանակերտ:

«Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:

Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:

Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»,- հայտնել է ԱՀ նախագահը: