Հող հանձնողները փնտրում են մեղավորների (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութին, որտեղ քաղաքացիները Արցախը հանձնելու մասին լուրերը լսելուն պես շտապեցին հրապարակ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ի նշան բողոքի մուտք գործեցին Կառավարության շենք։ ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը շեշտեց, որ շենք մուտք գործած քաղաքացիներից ոմանք պետական գույքին վնաս են հասցրել, այդ ամենը կանխելու համար նա ևս մուտք է գործել Կառավարություն և հորդորել քաղաքացիներին՝ չվնասել պետական գույքը, իսկ տեսանյութում այլ կերպ է ներկայացվում իր մասնակցությունը։

Արցախի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, բազմաթիվ արցախցիներ, ովքեր իրենց տներն են կորցրել, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Աշոտ Անդրեասյանի դիտարկմամբ՝ նրանց պահանջը միանշանակ արդարացված է, քանզի այդ գործարքին գնալով՝ Փաշինյանը մի գրչի «հարվածով» հանձնեց Արցախը։

Մանրամասները՝ տեսանյութում