Հիմա եկել եմ ասելու՝ «Էդգար ջան, ցավդ տանեմ, որ այն ժամանակ համառեցիր և ինձ ծանոթացրիր Շուշիի պես գունեղ և չքնաղ քաղաքի հրաշալիքներից ևս մեկին»

Շուշիում վերջին անգամ եղել եմ անցյալ տարի Գոհար տիկնոջ մզկիթի վերականգման ծրագրի աշխատանքների շրջանակներում։

Շուշին ծայրից ծայր ճանաչող Էլբակեան Էդգար-ն առաջարկեց՝ «Ոսկանյան ջան, գնա՞նք, մյուս մզկիթները նայենք»։ Չէի կարող հրաժարվել նման գայթակղիչ առաջարկից։ Գնացինք, չնայած այդպիսի «արշավի» համար կոշիկներս ամենևին հարմար չէին։

Մզկիթներից մեկի ճանապարհն իրոք դժվարանցանելի էր, սայթաքեցի, մի կերպ ինձ ոտքերիս վրա պահելով, մի պահ մտածեցի՝ «դե, հաջորդ այցիս ավելի հարմար կոշիկներով կգամ, կնայեմ», բայց Էդգարը համառեց՝ «ախր, շատ հետաքրքիր ա, Ոսկանյան ջան, մի հատ նայես, կարծիքդ ասես»։ Գնացինք․․․

Հիմա եկել եմ ասելու՝ «Էդգար ջան, ցավդ տանեմ, որ այն ժամանակ համառեցիր և ինձ ծանոթացրեցիր Շուշիի պես գունեղ և չքնաղ քաղաքի հրաշալիքներից ևս մեկին»:

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից