Չինացի ներդրողների ակտիվությունը Հայաստանում և ՀՀ-ի պասիվությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի անդամ, չինացի տնտեսվարողի պաշտոնական ներկայացուցիչ, կամավոր Պարույր Սինիավսկին, որի հետ խոսեցինք արցախցի տեղահանված ընտանիքներին օգնություն տրամադրելու նախաձեռնություններից, պետական անհաղորդությունից։

Պարույր Սինիավսկին անդրադարձավ չինական ներդրումների առաջարկներին և ՀՀ կառավարության արձագանքին՝ ասելով, որ չինական մեծ ու հեղինակավոր կազմակերպություններից Հայաստանում արտադրություն հիմնելու և ավտոբուսներ ներկրելու շահավետ առաջարկներ են եղել, որոնք ուշադրության չեն արժանացել։ Միայն պատերազմի օրերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման արդյունքում որոշվել է հունվարին գործնական հանդիպում կազմակերպել։

Ի դեպ, չինացիներից առաջարկ է եղել նաև չինական ԱԹՍ-ներ գնելու համար՝ հայկական կողմի համար հատուկ գներով, բայց դա էլ գործնական հունի վրա չի դրվել։

Մանրամասները՝ տեսանյութում