Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 117 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 638 բուժառու, ևս 45-ը՝ մահացել:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 85 952 դեպք: Ապաքինվել է 68 929 բուժառու, մահացել՝ 778-ը։

Կարանտինային տարածքում գտնվում է 2 797 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 662 քաղաքացի։