Ռուս խաղաղապահներով ևս երեք Իլ-76 ինքնաթիռներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուսաստանցի զինվորականներով ևս երեք Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողությանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ռուս խաղաղապահներով երեք Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից օդ են բարձրացել 2020 թ. նոյեմբերի 11-ին՝ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը պարզաբանել է, որ օդանավում են Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումների անձնակազմերը, միջոցներ, ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկան: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի կազմում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: