Նարիշկինը պատմել է, թե որտեղից է ԼՂ-ում զինյալների մասին ԱՀԾ-ի տվյալները

Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից: Ինչպես փոխանցում է  «ՌԻԱնովոստին» https://ria.ru/20201106/karabakh-1583322208.html, այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից ու առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը: