Բակո Սահակյանի անունից գործում է կեղծ էջ․ ՏՍԿ

Հարգելի քաղաքացիներ, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անունից գործող այս էջը կեղծ է։ Այն ստեղծվել է դեռևս 2017 թվականին՝ Սեյրան Օհանյանի անունով։ Այժմ էջն ունի ավելի քան 22 հազար հետևորդ և իրականացնում է ադրբեջանական քարոզչություն՝ տարածելով նաև ապատեղեկատվություններ։

Կեղծ էջը՝

https://www.facebook.com/president.nkr.am/

Արգելափակման կարգը՝ ըստ հերթականության

https://infocheck.am/am/posts/466

Հիշեցնենք, որ նախկինում ևս հայտնել էինք Բակո Սահակյանի անունից գործող մեկ այլ էջի մասին՝

https://infocheck.am/am/posts/70

Տեղեկատվության ստուգման կենտրոն