Ռազմական գործողությունների երկարաձգումը հօգուտ մեզ՝ հայերիս կլինի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Օրբելի» կենտրոնի փորձագետ, արևելագետ Կարեն Վերանյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, հատկապես թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմին Արցախի Հանրապետության դեմ, փորձագետը շեշտեց, որ եթե ռազմական գործողությունները երկարաձգվի իրավիճակը մեր օգտին է աշխատելու, քանի որ Ադրբեջանը սպառում է իր և՛ մարդկային, և՛ զինտեխնիկական առավելությունը։ Ադրբեջանաթուրքական ուժերի համատեղ ծրագիրը՝ Արցախը բլիցկրիգով վերցնելու, վաղուց ձախողվել է։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս տերություններին, ապա նրանցից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, փորձելով տարածաշրջանի վերահսկողությունը վերցնել իր ազդեցության տակ։

Իսկ միջնորդական առաքելություն իրականացնող կառույցների ջանքերի անարդյունավետությունը մեկ անգամ ևս եկավ ապացուցելու, որ հայի հույսը պետք է լինի միայն հայ զինվորը և իր միասնականությունը, այդ պարագայում հաղթանակն անխուսափելի կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում