Պետական օղակների զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին նախագահը կարձագանքի. Վահրամ Պողոսյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ և ոչ զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին:

Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան: 

https://www.facebook.com/ruslan.sargsyan.5/posts/2764988903773019