Հայաստանում ռուս սահմանապահների զոհվելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՏՍԿ

Ժամեր առաջ «Ռեալիստ» թելեգրամյան ալիքը,  հղում անելով Մոսկվայում իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, թե Հայաստանում երկու ռուս սահմանապահ է զոհվել: Ըստ այդ ալիքի՝ սահմանապահները զոհվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով:

Անդրադառնալով ակտիվորեն քննարկվող լուրին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ լուրը կեղծ է։

«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին»,- հայտնել էր դեսպանատունը։

Տեղեկատվության ստուգման կենտրոն