Կանադայում մեկ գիշերում երկու քրիստոնեական եկեղեցի է այրվել
Կանադայում մեկ գիշերվա ընթացքում երկու քրիստոնեական եկեղեցի է այրվել. hրդեհները տեղի են ունեցել կիրակի գիշերը` Օնտարիո նահանգում: Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը։
Միմյանցից 7 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցիներում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել վեց ժամ տարբերությամբ: Հրդեհների հետևանքով եկեղեցիներն ամբողջությամբ այրվել են։ Տեղական ոստիկանությունը և իշխանությունները կասկածելի են համարում մի քանի ժամ տարբերությամբ երկու եկեղեցիներում հրդեհի բռնկումը և չեն բացառում հրկիզման վարկածը։
Տեղական ոստիկանության ծանր հանցագործությունների քննության բաժնին հանձնարարվել է հրշեջ պահպանության վարչության հետ համատեղ հետաքննություն անցկացնել։