Աշխարհը պետք է հասկանա, որ հակամարտություն ստեղծողն Էրդողանի ռեժիմն է. թուրք բասկետբոլիստ

NBA-ի ՝ ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն անդրադարձել է աշխարհի տարբեր ազգերի, այդ թվում հայերի դեմ ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հրահրած հակամարտություններին:

Թուրք բասկետբոլիստը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Ահաբեկչությունը նոր դեմք ունի: 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն 10 երկրների հետ»:

Բասկետբոլիստը ներկայացրել է այդ պետությունների դրոշները, այդ թվում՝ Հայաստանինը:

«Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն է, որը ստեղծում է հակամարտություն: Եկեք դադարեցնենք այս բռնապետությունը և սկսենք խաղաղություն հաստատել»,-շեշտել է թուրք բասկետբոլիստը:

Թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերի ֆեյսբուքյան էջից։