Associated Press-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի ապացույց է պատերազմական հանցագործությունների․ՄԻՊ

Associated Press-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների, Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտում իրականացնելու քաաքականության մասին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հրապարակելով տեսանյութ: