Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքերի իրական համախմբում. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ:

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում եկեղեցու պատերի ներքո կատարված ցինիկ և դաժան հանցագործությունը: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքերի իրական համախմբում», – նշված է Պուտինի հեռագրում:

Ռուսաստանի նախագահը հաստատել է հակաահաբեկչական գործունեության բոլոր ոլորտներում ֆրանսիացի և այլ օտարերկրյա գործընկերների հետ սերտորեն համագործակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը: