Նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և ռազմի դաշտում, և բանակցային սեղանին՝ չզիջելով որևէ բնակավայր

Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը և մասնավորապես Հանրապետականը իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում, թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։

Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և ռազմի դաշտում և բանակցային սեղանին՝ չզիջելով որևէ բնակավայր, իսկ ալիևը հայտարարեց կառավարության նիստում, թե իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

Իսկ այսօրվա ծանր և օրհասական իրավիճակը /կառավարության գնահատականն է նաև այդպիսին/, կարծում եմ, արդյունք է նաև նման հիմար ու նեղ գնահատականների, որ հնչում է նման մարդկանց բութ գնահատականներում։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից