Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ Թրամփը խոսել է ԼՂ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում  շատ լավ առաջընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք շփվել է Հայաստանի կամ Ադրբեջանի առաջնորդների հետ, Թրամփը պատասխանել է. «Չեմ ուզում խոսել»:

Keep up the pressure.Take action at anca.org/pompeo NOW. #recognizeartsakh

Опубликовано ANCA Пятница, 23 октября 2020 г.