ԱՀ նախագահն ընդունել է գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

«Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը:

Իմ երախտագիտությունը հայտնելով թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծել եմ, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես, օրհասական պահերին միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները»,- նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։