Անդրկովկասում բարձրանում է «ռազմավարական առճակատման ջերմաստիճանը»

Գարա-գյունլու ցեղը, այնուամենայնիվ, անտեսեց Իրանի նախազգուշացումները: Հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական տարբեր աղբյուրներ հաղորդում էին Իրանում վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին: Ավելի ուշ լուրը պաշտոնապես հաստատվեց Իրանի պետական ​​ԻՌՆԱ լրատվական գործակալության կողմից: Գործակալության տվյալներով, անօդաչուն ընկել է Իրանի հյուսիսում՝ Արդաբիլ նահանգի Օզանտապե գյուղի տարածքում՝ Պարսաբադ-Մոգան շրջանում: Գյուղը գտնվում է Արցախ-Ադրբեջան սահմանից տասնյակ կիլոմետրեր դեպի արևելք: Պարսկերեն լեզվով ԻՌՆԱ-ի հոդվածում նշվում է, որ, ըստ տեղական աղբյուրների, կործանված անօդաչու ինքնաթիռը կարող է պատկանել կամ ադրբեջանական, կամ հայկական զինված ուժերին, որոնք երկու շաբաթ շարունակ կռվում են Իրանի հյուսիսային սահմանի մոտ: Իսկ նույն գործակալության անգլերեն լեզվով հենց վերնագրում ասվում է. «Ադրբեջանական կամ հայկական անօդաչու ինքնաթիռ ընկավ Իրանի հյուսիս-արևմուտքում»:

Նախ՝ այն է, որ ոչ թե «ընկավ», այլ խփվեց իրանցիների կողմից: Սա շատ կարևոր է, քանի որ այն հուշում է, որ «կովկասյան թաթարները» մոտ են կլինիկական ապուշության (իդիոտիայի) վիճակին: Փաստն այն է, որ նույն օրը (հոկտեմբերի 13-ին) ավելի ուշ, անօդաչու ինքնաթիռի կործանումից 4-5 ժամ անց, ի պատասխան Իրանի տարածքի անդադար հրթիռակոծման, ինչպես նաև Իսլամական Հանրապետության պետական ​​սահմանների խախտման, իրանական զինուժը մի շարք հրթիռահրետանային հարվածներ սկսեց հասցնել «Բաքվի հանրապետության» տարածքին, որն ավարտվեց շատ լուրջ հետևանքներով Բաքվի համար, քանի որ խափանվեց լայնածավալ հարձակողական գործողությունը Արցախի Պաշտպանության բանակի դիրքի ուղղությամբ: Հոկտեմբերի 13-ին այս տեղեկությունը տարածեցին մի շարք ռուսական կայքեր, այդ թվում՝ Ռուսաստանի ռազմական ու հետախուզական կառույցներին «մոտ կանգնած» կայքեր: Ուրիշ էլ ովքե՞ր այդքան արագ կծանուցվեին, եթե ոչ ռուսները: Դա տրամաբանական է. մանավանդ և Իրանը, և Ռուսաստանը 2015 թվականից ի վեր բազմիցս և պաշտոնապես հաստատել են, որ ռազմավարական հարցերի շուրջ երկու երկրները համակարգված և փոխհամաձայնեցված են գործում Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում: Հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան հայտնի էր հետևյալը. մի քանի հրթիռային և հրետանային հարվածներ հասցվեցին «Բաքվի հանրապետության» տարածքին, և այն բանից հետո, երբ «կովկասյան թաթարները» փորձեցին օգտագործել կամիկաձե անօդաչու սարք՝ ուղարկելով այն դեպի իրանական կողմ, անօդաչուին հարված է հասցվել՝ Իրանի ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների օգտագործմամբ: Խափանվել է հարձակումը Արցախի ԶՈՒ դիրքերի վրա, և չնայած «բաքվեցիների» պաշտպանության նախարարությունը չի հայտնում կորուստների մասին, այդ ուղղությունը նրանց համար բոլորովին անպաշտպան էր, ուստիև բացառված չեն ինչպես սարքավորումների, այնպես էլ մարդկային ուժի կորուստները: Ավելի վաղ Թեհրանը մի քանի կոշտ նախազգուշացում էր հղել հակամարտության բոլոր երեք կողմերին՝ նշելով, որ ցանկացած միջադեպ, որը կհանգեցնի Իսլամական Հանրապետության սահմանների խախտմանը կամ երկրի տարածքի գնդակոծմանը, անմիջապես կդառնա պատասխան միջոցների պատճառ: Դե, եկել է ժամանակը «տեղը դնելու» Թուրքիային և «կովկասյան թաթարներին»…

Երկրորդ, իրականում, սակայն, կործանված անօդաչու թռչող սարքը չի կարող պատկանել հայկական կողմին, քանի որ դա իսրայելական արտադրության «Հարոպ» (Harop) տեսակի կամիկաձե անօդաչուն է: «Հարոպի» լուսանկարը տեղադրված է Israel Aerospace Industries (IAI) կայքում, որը արտադրում է այդ անօդաչու թռչող սարքերը, որից պարզ է դառնում, որ Իրանում խփված անօդաչու սարքը «Հարոպ» է: Razm.info մասնագիտացված կայքը ևս գրել է, որ ԱԹՍ-ն պատկանում է «Հարոպ» տիպին: Ինչպես գիտեք, Հայաստանի և Արցախի զինված ուժերը չունեն իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Հայաստանում բոլոր անօդաչու ինքնաթիռները հայրենական (ներքին)  արտադրության են: Ի դեպ, վերջերս «Harop» տիպի անօդաչուն որպես հայկական ներկայացրեց «Ապշերոնյան խանության» նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: «Թվիթերի» իր միկրոբլոգում նա գրել է, որ իբր «Բաքվի հանրապետության» հակաօդային պաշտպանությունը խփել է հայկական կամիկաձե անօդաչու սարք, իսկ գրառմանը կցել է «Harop» անօդաչու ինքնաթիռի մի քանի լուսանկար: «Harop» անօդաչու սարքերի օգտագործումը Ադրբեջանի կողմից շարունակվող պատերազմում հաստատեց ինքը՝ Հաջիևը, որը բարձր գնահատեց դրանց արդյունավետությունը: Ադրբեջանն օգտագործել է այս անօդաչու թռչող սարքերը «Ապրիլյան պատերազմ 2016»-ի ընթացքում, նշում է Razm.info կայքը:

Երրորդ՝ չնայած, իհարկե, պետք է ճշտել տեղեկատվությունը «կովկասյան թաթարների» դեմ Իրանի կողմից մի քանի հրթիռային ու հրետանային հարվածներ հասցնելու մասին, մենք հակված ենք հավատալու, որ դա իրականում իրականացվել է իրանցի զինվորականների կողմից: Հասկանալի է, որ այս պարագայում Իրանը ոչ թե պաշտպանեց Արցախին, այլ թուրքերին և Ալիևի վարչակարգին ցույց տվեց իր հնարավորությունները և վճռականությունը՝ Թուրքիայի մուտքը մեր տարածաշրջան կանխելու նպատակով: Բայց մենք հավատում ենք իրանական հրթիռային և հրետանային հարվածների իսկությանը, քանի որ դեռ այս տարվա հունիսի 24-ին ԻՀՊԿ զորքերը հրետանային հարվածներ հասցրին Թուրքիային, ապա սպանեցին մի քանի թուրք զինվորների: Ամռանը դա հաստատեց թուրքական Anadolu գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի գլխավոր շտաբի աղբյուրը: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել ենք ՀՀ քաղաքացիներին:

Ամփոփելով, մենք առաջարկում ենք իմանալ, թե ինչպես է իրանական Miranpress հեռագրային ալիքը մեկնաբանել միջադեպը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով հետևյալ տողերին. «Շատ հետաքրքիր է այն, որ Ադրբեջանը պնդում է, թե գրավել է Ջաբրաիլ և Հադրութ քաղաքները (Լեռնային Ղարաբաղ): Եթե ​​այո, ապա ճակատը պետք է լինի իրանական Ասլանդոզի (Արդաբիլ նահանգի հյուսիսարևմուտք), ոչ թե Պարսաբադի մոտ: Այսպիսով, այս անօդաչու թռչող սարքը կա՛մ Իրան է մուտք գործել դիվերսիայի նպատակով, կա՛մ Հայաստանը մեծ առաջընթաց գրանցեց և շարժվեց հենց Պարսաբադի մոտ»: Մենք ավելի լավատես չենք դառնա, քան գրել է իրանական Miranpress հեռագրական ալիքը: Միայն հավելենք. «Մոգան» պարսկերեն բառը ծանոթ «Մուգանն» է: «Ո՞ւր է այն», – կհարցնեն Հայաստանի ժամանակակից կառավարիչները: Մենք պատասխանում ենք. Թալիշստանի կողքին, այդ պատճառով էլ Թալիշ-Մուգանի հանրապետությունը հռչակվեց 1993 թ.` Արցախի ճակատներում մեր մեծ և իրական հաղթանակների տարում: Ափսոս, որ այն (Թալիշ-Մուգանի հանրապետություն) երկար չտևեց… 

Սերգեյ Շաքարյանց