Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղում անհապաղ զինադադար հաստատելու համար

Ռուսաստանի ՊՆ-ն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման համար: Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը:

Շոյգուն բանակցություններ է վարում տարբեր երկրների գործընկերների հետ Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման շուրջ:

Նշվում է, որ այս աշխատանքի հիմնական նպատակը, ներառյալ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի բանակցությունները, «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի անցումը բանակցություններին՝ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»:

Ավելի վաղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել հակամարտող կողմերին՝ դադարեցնել բախումները և պարտավորվել բանակցություններ սկսել առանց նախապայմանների: Միևնույն ժամանակ, Թուրքիան հայտարարեց, որ Ադրբեջանին կտրամադրի ցանկացած աջակցություն, որը նա կխնդրի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։