Մենք ակնկալում ենք, որ ԼՂ իրադրության վերաբերյալ ընդունված որոշումները երկու կողմերն անշեղորեն կկատարեն. Լավրով

Ռուսաստանը հուսով է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ ընդունված որոշումներն անշեղորեն կկատարեն երկու կողմերն էլ: Այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հոկտեմբերի 9-10-ը այստեղ (Մոսկվայում) տեղի է ունեցել մեր հանդիպումը, որը թույլ է տվել համաձայնության գալ, այն հրապարակվել, տարածվել է ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում։ Եվ մենք ակնկալում ենք, որ ընդունված որոշումները անշեղորեն կկատարվեն երկու կողմերի կողմից։ Մենք այսօր այդ մասին մանրամասն խոսել ենք», – ասել է Լավրովը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել»,- հայտարարել է Լավրովը:

ՌԴ նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը: