Իսրայելական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը

Իսրայելական «Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական ​​հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:

Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրառմամբ հայտնում է, որ Իսրայելի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են այս մասին:

Դատական ​​գործը հարուցվել է Պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ:

Հայցը հիմնավորված է նրանով, որ այսօր Ադրբեջանը վերածվել է ահաբեկիչների բազայի, որոնք գալիս են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստը, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ: