Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ՝ ընդդեմ այլ կրոնի. Սեմյոն Պեգով

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  ֆեյսբուքյան էջում գրված է. «Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում հրապարակում է կատարել:

««Մեջքիս ետևում հինավուրց Շուշիի շիական մզկիթն է, որը հրթիռակոծվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից, ոչ միայն ՀԿՌՀ-ներով, այլև LORA հրթիռային կայաններով: Առհասարակ Շուշիում կա նաև երկրորդ շիական մզկիթը. երկուսն էլ վերականգնվել են Արցախի իշխանությունների կողմից՝ որպես պատմական հուշարձան: Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ՝ ընդդեմ այլ կրոնի:

Ակնհայտ է, որ առաջնագծում (նաև թիկունքում) կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ»: