Հերիք է սուլթանին տանջեք, միացրեք ինտերնետը նրա համար, այլապես քեռին ամբողջովին ֆանտազիայի մեջ է․ Ալեքսանդր Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես երբեմն այնպիսի զգացողություն ունեմ, որ Իլհամ Ալիևը նախագահական պալատում պահվում է լիովին մեկուսացված, և նա ընդհանրապես չգիտի, թե ինչ է կատարվում: Ես մոտավորապես զրոյական վստահություն ունեմ ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ, բայց կարդալով այն մասին, որ նրանք գրավել են Մատաղիս գյուղը, ես անհանգստացա: Այս գյուղը գտնվում է դեպի Թալիշ տանող առանցքային ճանապարհի վրա: Իսկ Թալիշում ես մի քանի ընտանիք գիտեմ, մի՞թե նրանք խնդիրներ ունեն:

Զանգեցի, լսեցի մի ուրախ ձայն, որն ինձ հարցնում էր ՝ ինչպե՞ս են գործերս: Ինձ մո՞տ։ Ես լավ եմ, հարցնում եմ՝ նրանք ինչպե՞ս ես։ Ասում են, որ կրակոցներ են հնչում, շատ տներ վնասված են, բայց իրենք կանգնած են: Երեխաներին դուրս են բերել, մեծերը մնացել են: Երեկ ադրբեջանցիները գրեթե մտան գյուղ, մոտակայքում էին, բայց նրանց հետ շպրտեցին սահմանի նախնական գիծը, և այժմ ամեն ինչ կարգին է: Մատաղիսը նույնպես լավ է, գերիներ չեն վերցրել: Ես պատմում եմ նրանց, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ձեր գյուղը գրավվել են և նույնիսկ հասցրել են վերանվանել Սուգովուշան: Ծիծաղում են, ասում են՝ թող անմիջապես Բաքվում գյուղի անունը փոխեն, ինչու ժամանակ վատնել մանրուքների վրա:

Էհ, հերիք է սուլթանին տանջեք, միացրեք ինտերնետը նրա համար, այլապես քեռին ամբողջովին ֆանտազիայի մեջ է», -գրել է Լապշինը:

Իրավաբան.net