Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, անիմաստ օր է, և չեմ ուզում, որ ձեզ մոտ էլ նույնը լինի․ Ռ․ Քոչարյան

Հերթական դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարանի բակում հավաքված իր աջակիցներին․

«Շնորհակալություն ձեր ակտիվ աջակցության համար։ Դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկունություն, բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավականին երկար է տևելու։ Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, անիմաստ օր է, և չեմ ուզում, որ ձեզ մոտ էլ նույնը լինի։ Դրա համար ես կխնդրեմ՝ այստեղ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Զբաղվեք ավելի կարևոր գործերով», -ասել է Ռոբերտ Քոչարյանը։