Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսային համավարակը կավարտվի 2022 թվականին

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսային համավարակը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2022 թվականին:

«Բայց 2021 թ. ընթացքում մենք պետք է կարողանանք նվազեցնել դեպքերի թվերը, եթե խնդրին մոտենանք համաշխարհային մասշտաբով»,- ասել է նա:

Գեյթսը նաև կարծում է, որ հաջորդ ամառ Միացյալ Նահանգները լիովին կվերադառնա «բնականոն կյանքի»: Դրա համար, ինչպես նշել է նա, անհրաժեշտ է շարունակել պայքարը կորոնավիրուսի դեմ ամբողջ աշխարհում, քանի որ այս դեպքում երաշխիքներ կլինեն, որ COVID-19-ը չի «վերադառնա»:

Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ը չի կարողանա ստանալ կորոնավիրուսի պատվաստանյութը մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտին: Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 31 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 965 հազար հիվանդ: