Այսօրվա կառավարման համակարգը տանում է դեպի ձախողում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան Մանե Բարսեղյանը, որի հետ խոսեցինք օրվա իշխանությունների որդեգրած արժեհամակարգից և այն ժողովրդին պարտադրելու քայլերից: Որն է այս իշխանությունների նոր Հայաստանը, ինչ արժեքներ են նրանք ցանկանում սերմանել եկող սերունդներին, որն է նրանց պատկերացրած ապագայի քաղաքացին և ինչու այդ քաղաքացու կերտման հարցում հաշվի չեն նստում հասարակության հետ:

Վստահելի՞ է այսօրվա ընդդիմությունը և արդյո՞ք ներկայացնում է հասարակության շահերը, թե ամեն ինչ անում է իշխանության գալու նպատակով: Մանե Բարսեղյանի համոզմամբ՝ մեզ հարկավոր է լիովին անխոցելի ընդդիմություն, որի վրա իշխանությունները չկարողանան ճնշման տարբեր լծակներ օգտագործել և լռեցնել: Բացի դա, այսօր ընդդիմադիր դաշտում չկա այն վստահելի կառուցը, որի հետևից մեծ զանգվածներ կգնան:

Ինչպիսի՞ն է կառավարման համակարգը, և արդյոք այն գոնե մոտավոր ապագայում Հայաստանի ամրապնդման ծրագրեր է նախատեսում: Վերլուծաբանի խոսքով՝ այն ապաշնորհ թիմը, որ հավաքվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին, չի կարող երկրի համար արդյունավետ ծրագրեր իրականացնել, քանի որ դրա կարողությունը, ներուժը չունի՝ որքան էլ բարձր լինի նրանց աշխատավարձը և ճոխ՝ պարգևավճարները:

Մանրամասները՝ տեսանյութում