Քոչարյանի օրոք ․․․, Նիկոլի օրոք ․․․

Քոչարյանի օրոք Նահանգներում նախագահներն էին ընդունում, Նիկոլի օրոք՝ նրանց մոմե արձանները, Քոչարյանի օրոք ՄԱԿ-ում Հայ Դատից ու Արցախից էր խոսվում, Նիկոլի օրոք՝ «հեղափոխությունից», Քոչարյանի օրոք Իրանի նախագահ Նեջադի հետ գազամուղ էր անցկացվում, Նիկոլի օրոք Իրանի դեսպանն Արցախն ադրբեջանական է համարում, Քոչարյանի օրոք ռուսների հետ դաշնակից էինք ու բարեկամ, Նիկոլի զանգերին նրանք նույնիսկ չեն պատասխանում, վրացիների հետ Քոչարյանի օրոք աշխատում էինք, զարգանում, հիմա միայն նախանձում ենք ու սկանդալներ շինում, Քոչարյանի օրոք Էրդողանը հաշվի էր նստում, Նիկոլի օրոք մինչևիսկ սպառնում է, Քոչարյանը հայր ու որդի Ալիևներին էր հաղթում ու խաղաղություն պարտադրում, Նիկոլն Իլհամից խաղաղություն է մուրում, Քոչարյանի օրոք Մեծ Եղեռնն էր ճանաչվում ու դատապարտվում, Նիկոլը Եղեռնի մասին գրեթե բառ չի արտաբերում, Քոչարյանի ընտանիքը դուրս էր քաղաքականությունից, Նիկոլի ընտանիքը փսևդոքաղաքականությամբ է միայն զբաղվում, Քոչարյանի օրոք ներգաղթ էր, Նիկոլի օրոք արտագաղթը երազանք է, Քոչարյանը զրոյից ճանապարհ էր կառուցում, Նիկոլն այդ ճանապարհների մի քանի կտորը նորոգում, օտկատ ապահովում ու գլուխ է գովում, Քոչարյանը խրախուսում էր փոքր ու միջին բիզնեսը, Նիկոլի օրոք միայն տուգանում են, շնչահեղձ անում, Քոչարյանի ժամանակ քաղաքացին ապրում էր, Նիկոլի օրոք ստիպված է չխմել ու չծխել, բայց բյուջե լցնել, որ պարգևավճարվի իրեն քերթող-տուգանողը, Քոչարյանի ժամանակ գազը ստաբիլ գին ուներ, էժան էր ու չէր թանկանում, Նիկոլը խոստանում է նվազեցնել գազի գինը, բայց այն միայն թանկանում է, Քոչարյանի կառուցած կամուրջներով ու օդանավակայանով Նիկոլը շրջում է ու Քոչարյան մեղադրում, Քոչարյանի կառուցած Հյուսիսային պողոտայում Նիկոլը հյուր է ընդունում, որ ասի կալանավորել է Քոչարյանին, Քոչարյանն արտաքին պարտքն էր նվազեցնում, Նիկոլն այն ավելացնում է, Քոչարյանն Աղետի գոտի էր վերականգնում, Նիկոլը Գյումրու տոնն է ֆեյսբուքով շնորհավորում, Քոչարյանի օրոք տնտեսությունն էր անգամներով աճում, աղքատությունը՝ անգամներով նվազում, ներդրումային բում էր, Նիկոլի օրոք՝ զրո ներդրում, աղքատությունը՝ մարդկանց գլխներում, տնտեսության գլխովին անկում, Քոչարյանի ժամանակ սահմանին ամենաքիչն էին կրակում, ամենաքիչ զոհերն ունեինք, Նիկոլը զոհերը հանուն ոչնչի է համարում, Քոչարյանն ազգային մտքին էր շեշտադրում անում, Նիկոլի օրոք Գայաստանն է սորոսիզացվում, Քոչարյանը երկիրը ճգնաժամերից էր դուրս բերում, Նիկոլը թերևս ճգնաժամին փառք է տալիս, արտակարգ դրությամբ ու կարանտինով իշխանություն պահում, Քոչարյանի օրոք շոուներ չկային հանրությանը շեղելու համար, դրա իմաստն էլ չկար՝ մարդիկ աշխատում էին, ստեղծում, արարում, հիմա ողջ ընտանիքով ու անգրագետ մեդիա քարոզով միայն շեղում են, տուգանում, փռում ասֆալտին, մի խոսքով՝ Նա ասֆալտ էր փռում, սա՝ ասֆալտին, վերջապես քոչարյանական Հայաստանը «Կովկասյան վագր» էր, Նիկոլի օրոք՝ «Ճ» կլասի պետություն…

Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու՞ է Նիկոլն ի սկզբանե ողջ ուժն իրացնում Քոչարյանի դեմ, ի թիվս այլնի, նաև նախանձում է՝ Քոչարյանը պատերազմ է հաղթել, ինքը՝ այդ պատերազմից դասալքվել, Քոչարյանը Հոկտեմբերի 27-ից հետո պետություն է պահել, ինքն այն միայն շահարկել է, դրա վրա ձեռքերը տաքացնողներին պաշտոններ տվել, Քոչարյանը Մարտի 1-ին Սահմանադրական կարգն է պաշտպանել, ինքը՝ Մարտի 1 կազմակերպել, Քոչարյանը բացճակատ եկել է ու կռվել, ապացուցել սեփական անմեղությունը, ինքը Մարտի 1-ից փախուստի դիմել, ապա՝ համաներվել, Քոչարյանը հաղթանակ է կերտել, ինքը հաղթանակը պարտություն դարձրել, վերջապես Քոչարյանը հերոս է, ինքը՝ հերոսատյաց … Աղվեսի դունչը։

Ինձ ասեք, ասեք գեթ մեկ ոլորտ, որտեղ Նիկոլը ոչ թե գերազանցում կամ հավասարվում է, գոնե մոտենում է քոչարյանական հաջողություններին, նաև խոստովանեք՝ կա՛մ Քոչարյանը Երրորդ Հանրապետության լավագույն ղեկավարն է եղել, կա՛մ մազոխիստ եք։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Քոչարյանի օրոք Նահանգներում Նախագահներն էին ընդունում, Նիկոլի օրոք՝ նրանց մոմե արձանները, Քոչարյանի օրոք ՄԱԿ ֊ում Հայ…

Опубликовано Վահե Եփրիկյան Среда, 9 сентября 2020 г.